Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը արդիական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսական կառավարությունը առաջին տարին չէ, որ եվրոպական գործընկերներին կոչ է անում սկսել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի ինտեգրման նախագիծը:
«Այդ ճանապարհին առաջին քայլը կարող է լինել Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնության կնքման շուրջ բանակցությունների մեկնարկը: Ինչպես գիտեք, անցած տարի Բրյուսելում նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Պուտինը: Այն այսօր եւս պահպանում է իր արդիականությունը», - հայտարել է ՌԴ-ի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ինտեգրումը «կարող էր օգնել այսպես կոչված Մեծ Եվրոպայի՝ ինտեգրացիոն միավորումների մեջ ընդգրկված եւ չընդգրկված բոլոր պետությունների ներդաշնակ զարգացման ապահովմանը»:


























