Ատլանտայի (Ջորջիա նահանգ) բնակիչ Մեդիսոն Թերներին (Madison Turner) դատարան են հրավիրել ղեկին կրկնակի չիզբուրգեր ուտելու համար, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով WSB-TV-ին:

Վարորդին կանգնեցրած ոստիկանը հայտարարել է, որ Թերները բուրգեր ուտելով կարողացել է անցնել է 3,2 կմ:

Թերները դատարանի առջեւ կկանգնի փետրվարի 3-ին: Շրջանային ոտիկանությունը հրաժարվել է այս առիթով մեկնաբանություններ տալ:

Ջորջիայում կրկնակի չիզբուրգերն արժի 4,98 դոլար: Բուրգերի բաղադրության մեջ մտնում են բիֆշտեքս, մարինացված վարունգ, սոխ, կետչուպ, մանանեխ եւ պանիր: