Լոռիի մարզում բնակարանային գողությունը բացահայտվել է:

2014 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ եւ այլ ապրանքներ գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 46-ամյա Սասուն Թ.-ն եւ հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը:

Սասուն Թ.-ն ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: