Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները, հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 41-ամյա Գագիկ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 13-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդված /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: