Երեւանի Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի մոտ, հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, իրար են բախվել «Ֆորդ» եւ «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-33021»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: