Վարդենիս-Մարտունի ճանապարհի 13-րդ կմ-ին, հունվարի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին,

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: