Չինաստանի Սիչուան նահանգում տեխնիկական ուսումնական հաստատություններից մեկում սերժանտ Չայ Պենգը ապշել է, երբ կադետներից մեկը՝ Հո Լիաոն, որոշել է յուրահատուկ ձեւով ցույց տալ, որ հանրակացարանի սենյակն ու զուգարանը լավ մաքրել է: Ուսանողը ծնկի է իջել ու սկսել է լիզել զուգարանակոնքն ու հատակը՝ վստահեցնելով, որ աշխատանքը կատարված է բարձր որակով:
Սկզբում սերժանտը պահանջել է, որ սենյակում ու զուգարանում այնպիսի մաքրություն լինի, որ ինքը կարողանա հենց հատակին ճաշել: Սակայն գալով նորակոչիկների մոտ, նա սկսել է բղավել, որ հանձնարարությունը լավ չի կատարվել, նաեւ սպառնացել է պատժել կադետներին, հաղորդում է Lifenews-ը:
Երիտասարդը չդիմանալով սերժանտի հանդիմանություններին, խնդրել է նրան թույլ տալ ապացուցել, որ հրամանը կատարված է ամբողջությամբ: Հո Լիաոն սկսել է լիզել հատակն ու սենյակի զուգարանակոնքը:





























