Ավստրալիայի հարավարեւելյան ափերի մոտ ձկնորսները հազվագյուտ շնաձուկ են որսացել, որի ծագումը 80 մլն տարի առաջվա հետ է կապվում: Ընդ որում, իր գոյության այսքան երկար ժամանակահատվածում օձի, օձաձկան եւ շնաձկան տարօրինակ եւ սարսափելի այս խառնուրդը գրեթե չի փոխվել: 

Ըստ  երկրի ձկնորսների միության ներկայացուցիչ Սայմոն Բոագի՝ սա իրեն հայտնի առաջին դեպքն է, երբ այս շնաձուկը հայտնվել է Ավստրալիայի ջրերում:

 «Ոչ մի ձկնորս նախկինում նման բան չի տեսել: Նա այնպիսի տեսքն ունի ասես 80 մլն տարեկան է: Կարծես թե այստեղ եկել է այլ ժամանակներից» ,- Բոագի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ձկան երկարությունը շուրջ 2 մ է: Իսկ նրա երախում ձկնորսները հաշվել են շուրջ 300 ատամ, որոնք աճել են մոտ 25 շարքով, փոխանցում է Lifenews-ը: