Հունվարի 20-ին, ժամը 13.15-ին, 62-ամյա Շիրազ Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ Պուշկինո գյուղում գտնվող իր տան եւ հարակից շինության պատուհանի ապակիները կոտրելով՝ գողացել են տարբեր ապրանքներ` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հունվարի 14-ին կատարել են 18-ամյա Յուրի Ս.-ն եւ 32-ամյա Ռուսլան Մ.-ն:

Յուրի Ս.-ն եւ Ռուսլան Մ.-ն ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: