Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, 1984 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ կամավոր հանձնել «Իժ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:

Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 17.00-ին, 1959 թ. ծնված Մերուժան Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 130 փամփուշտ:

***

Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Գասպար Գ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «Չերեմուխա» տեսակի ծխագլանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, ինքնաշեն նռնակ` «բիքֆուդյան» քողով եւ պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ, «ՊՊ-9» լուսարձակիչի 15 փամփուշտ: