Ադրբեջանի արտգործնախարարությունը վրդովված է  «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Մարգո Բուֆի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած ուղեւորությունից:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ գերատեսչության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիեւը, մեկնաբանելով լրագրողի ուղեւորությունը, հայտարարել է, որ որոշ ճշգրտումներից հետո վերոնշյալ անձը կհայտնվի «անցանկալի անձանց» ցուցակում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության «սեւ ցուցակում» հայտնվում են առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու «համարձակություն ունեցողները»: Ցուցակում ավելի քան 300 մարդ է հայտնվել, այդ թվում՝ Մոնսերատ Կաբալիեն:

Հազվադեպ դեպքերում, երբ իրավիճակին ոչ այդքան ծանոթ լրագրողները փորձում են այցելության թույլտվություն ստանալ, Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես մերժում է: