Տոկիոյում 34 սմ բարձրությամբ եւ մեկ կգ քաշով 100 ռոբոտ միանման պարել են: Ռոբոտներին շարժելու եւ շարքային ճապոնացիներին ավելի հասանելի դարձնելու համար Robo Garage ընկերությունը հետաքրքիր քայլի է դիմել:

Այս ռոբոտին կարելի է միայն ինքնուրույն հավաքել, այն էլ՝ ոչ միանգամից, այլ 1.5 տարվա ընթացքում: Բանն այն է, որ դրա մասերը պատվիրատուին հասնում են շաբաթաթերթի հետ միասին: Բաժանորդագրման համար անհրաժեշտ է 1200 դոլար վճարել, հետո ստանալ մասերը, այնուհետեւ 18 ամսվա ընթացքում կարելի է Robi անունով երեխա հավաքել: NTDTV-ի փոխանցմամբ, նախագծողները նաեւ նշում են, որ կարճ ժամանակ անց ռոբոտներն ավելի փոքր ու ֆունկցիոնալ կլինեն:

Ընկերությունում նշում են, որ այսօր արդեն 60 հազար մարդ Robi է հավաքել: Նախագծողների փոխանցմամբ, այս սարքը կոչված չէ փոխարինել մարդու, ասենք, ընտանի կենդանիներին: Ճապոնիան ծերացող ազգաբնակչությամբ երկիր է: Այստեղ շատ ծեր ու միայնակ մարդիկ կան, այդ պատճառով ռոբոտները մեծ պահանջարկ ունեն, որոնք կարողանում են խոսել:

Դրա հետ մեկտեղ, Ճապոնիան աշխատուժի պակաս ունի: Այնպես որ՝ եւս մեկ այլընտրանք է, որն օգնում է արտադրություն ապահովել: Ըստ կանխատեսումների, 2020 թվականին ռոբոտացված տեխնիկայի շուկայի ծավալը կհասնի 27 միլիարդ դոլարի: