Ամերիկացի ուսանող Դեւիդ Նիքոլը լուծել է իր հին խնդիրը: Նա գտել է առավոտյան հեշտ եւ ուրախ արթնանալու եղանակը: «Աներեւակայելի է, ամեն առավոտ ես մահճակալից լողում եմ փուչիկների մեջ, այսպես ավել հեշտ է արթանանալ:

Դեւիդը Ռայսը համալսարանի հանրակացարանի իր սենյակը լցրել է փափուկ պլաստիկ գնդակներով: Դրանք սովորաբար օգտագործում են այսպես կոչված մանկական չոր լողավազաններում:

Դեւիդը գոհ է իր աշխատանքից, սակայն գաղափարն իրագործելը այդքան էլ հեշտ չի եղել: Փուչիկները գնելիս նա երեք շաբաթ է ծախսել չինացի մեծածախ առեւտրականի հետ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու համար: Այնուհետեւ ամերիկացի մաքսայիններին ստիպված է եղել բացատրել, թե ինչու են նրան այդչափ մեծ տուփեր ուղարկվել, հայտնում է NTDTV-ն:

«Քիչ էր մնում օրենքի հետ խնդիրներ ունենայի, սակայն ես նրանց ասացի. «Մի անհանգստացեք, դրանք թմրանյութ կամ ռումբ չեն, այլ ընդամենը պլաստիկե փուչիկներ»:

Դեւիդի սենյակում 13 հազար գնդակ կա: Ուսանողը դրանց վրա 500 դոլար է ծախսել: