Շվեդիայում ռասիզմի մեջ մեղադրանքներից հետո քաղցրեղեն արտադրող Haribo ընկերությունը դադարեցրել է մարդկային դեմքի տեսք ունեցող Skipper Mix կոնֆետների արտադրությունը: Սոցցանցերում օգտատերերի դժգոհությունն է առաջացրել սեւ գույնի կոնֆետը, որը օգտատերերը ռասիստական են համարել: Օգտատերերից մեկը հայտարարել է, որ դրանք իրեն հիշեցնում են գաղութային եւ ստրկավաճառության ժամանակների մասին, գրում է The Daily Mail-ը:
Կոնֆետները, որոնց պատճառով ծագել էր սկանդալը, ունեն ավանդական աֆրիկյան դիմակների կամ աղավաղված դեմքերի տեսք: Ինչպես հայտարարել էր արտադրող ընկերության ներկայացուցիչը, կոնֆետները պետք է նման լինեին այն ցուցանմուշներին, որոնք ամբողջ աշխարհում ճամփորդող նավաստին կարող է իր հետ տուն տանել, հայտնում է RT-ն:




























