Նորվեգիայի հյուսիսում ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է –20 աստիճան սառնամանիքին վազքի ուղարկված զինվորների: Այդ մասին գրում է The Local-ը: Ինչպես պարզվել է, նորակոչիկներին սառնամանքին կատարելապես մերկ ուղարկել են առավոտյան վազքի:

«Նմանատիպ դեպքեր չպետք է տեղի ունենան: Զինվորական ծառայության մեջ գտնվող պատանիներն ու աղջիկները պետք է իրենց համար հարմարավետ միջավայրում գտնվեն: Մենք շատ մտահոգ ենք այդ միջադեպով: Ամենայն հավանականությամբ, մեղավորները «Նորդ» բրիգադի մյուս զինվորներն են», -հայտարարել է բանակի մամուլի քարտուղար Ալեքսանդր Յանկովը, հայտնում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ նմանատիպ հանագործություններում բոլոր մեղավորները կհեռացվեն բանակից: