Ձերբակալվել է 46-ամյա մաֆիոզ Նատալե Տրիմբոլին, որը համարվում էր հետախուզման մեջ գտնվող Իտալիայի ամենավտանգավոր 100 հանգացործներից մեկը:
Նրան ձերբակալել են գիշերը, Կալաբրիի շրջանի Մոլոկիո քաղաքում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվելիս կալաբրիական խոշորագույն «նդրանգետա» հանցավոր խմբավորման ղեկավար Տրիմբոլիին զինաթափել են, եւ նա որեւէ դիմադրություն չի ցուցաբերել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այդ պահին նրա հետ գտնվող եւս երեք անձ է կալանավորվել՝ վտանգավոր հանցագործին թաքցնելու համար:
Տրիմբոլին միջազգային հետախուզման մեջ է 2010 թվականից: Իտալիայի քննչական մարմինները նրան մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ սպանությունների, կազմակերպված հանցավորության եւ թմրանյութերի վաճառքի:




























