ՌԴ արտգործնալարար Սերգեյ Լավրովը քննադատել է իր լեհ գործընկերր Գժեգոժ Սխետինայի այն հայտարարությունը, որ Օսվենցիմն ազատագրել են ուկրաինացիները։ Ըստ նրա՝ նման հայտարարություն անելը «ցինիզմ եւ սրբապղծություն է»։

«Օսվենցիմն ազատագրել է կարմիր բանակը», - ասել է Լավրովը Բեռլինում «Նորմանդական քառյակի» հանդիպման ավարտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
 «Այնտեղ կային ռուսներ, ուկրաինացիներ, չեչեններ, վրացիներ, թաթարներ, եւ այս իրավիճակում ազգայնական զգացմունքների հետ խաղալու փորձը ցինիզմ եւ սրբապղծություն է»,- նախարարի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Գժեգոժ Սխետինան Լեհական ռադիոյի եթերում հայտարարություն էր արել Օսվենցիմի եւ Ուկրաինական 1-ին ճակատի մասին. «Միգուցե կարելի է ասել, որ այն որ ուկրաինական ճակատն ու ուկրաինացինե՞րն են ազատագրել։ Որովհետեւ հունվարյան այն օրերին հենց ուկրաինացիներն էին բացում դարպասները եւ ազատագրում ճամբարը»,- ասել էր նա։