Բուլղարիան մտադիր է առաջնահերթ կարգով շարունակել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը՝ եվրոպական օրենսդրությանը համապատասխան: Այդ մասին ասվում է հունվարի 21-ին հաստատված «2014-2018թթ. Բուլղարիայի կայուն զարգացման» կառավարության ծրագրում:
Ինչպես հստակեցրել Բուլղարիայի փոխվարչապետ Ռումյանա Բիչարյովան, Սոֆիան նման դիրքորոշում է զբաղեցրել գազատարի շինարարության դադարեցման մասին պաշտոնական ծանուցման բացակայության պատճառով:
«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա կատարած այցից հետո: Պուտինը հստակեցրել է, որ Ռուսաստանը մտադիր է այլ շուկաներ ուղղված նոր գազատար համակարգեր կառուցել, այդ թվում նաեւ՝ Թուրքիայում:




























