Եվրոպական Կենտրոնական բանկի նիստին ընդառաջ նավթի գները նվազում են: Սպասվում է, որ ԿԲ-ն կարող է հայտարարել քանակական մեղմացման ծրագրի մեկնարկի մասին:
Երեւանի ժամանակով 08:50-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,35%-ով՝ բարելի դիմաց կազմելով մինչեւ 48,86 դոլար, իսկ WTI-ի տեսակի մարտյան ֆյուչերսները էժանացել են 0,67%-ով՝ բարելի դիմաց՝ մինչեւ 47,46 դոլար:
Հունվարի 22-ի նիստին Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող է հայտարարել պարտարտոմսերի գնման ծրագրի մեկնարկի մասին, որը նաեւ հայտնի է՝ որպես եվրագոտու երկրների քաղաքական մեղմացման ծրագիր անվանմամբ (QE), որի նպատակը տարածաշրջանի տնտեսության վերականգնումն է, կարծում են AFP-ի կողմից հարցված վերլուծաբանները:
Եթե Կենտրոնական բանկը հետագայում առաջխաղացնի QE ծրագիրը, ապա եվրոն կթուլանա: Թույլ եվրոյի ազդեցությունը կանդրադառնա նավթի վրա, քանի որ եվրոպական երկրների համար նավթը ավելի թանկ կլինի, կարծում են փորձագետները:
ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների յուրաքանչյուր շաբաթվա սպասումները նույնպես ճնշում են գործադրում գների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























