Նախորդ տարի նախագահ վերընտրված Բոլիվիայի ղեկավար Էվո Մորալեսը հունվարի 21-ին նախատեսված երդմնակալության արարողությունից առաջ օրհնության հնդկացիական ծես է անցել:

Հանդիսավոր արարողակարգը տեղի է ունեցել անդյան մշակույթների համար սրբավայր համարվող Տիուանակո հնագիտական համալիրում, որը երկրի մայրաքաղաք Լա-Պասից գտնվում է 70 կմ հեռավորության վրա: Հանդիսության ժամանակ սպասավորները դիմել են «բնությանը»՝ Մորալեսին որպես «մայրցամաքային առաջնորդ» հաստատելու խնդրանքով:

Օրհնության արարողությանը ներկա գտնվողների թվում են Կոստա-Ռիկայի նախագահ Լուիս Գիլիերմո Սոլիսը եւ Տրինիդադի ու Տոբագոյի նախագահ Էնթոնի Կարմոնան: Բացի այդ միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի, Բելառուսի փոխնախագահ ները, ինչպես նաեւ Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) գլխավոր քարտուղարը: