«Կալաշնիկով» կոնցեռնում տրամաբանական են համարում ամերիկյան Russian Weapon Company ընկերության՝ ԱՄՆ-ում ռուսական բրենդի ներքո ինքնաձիգների արտադրություն սկսելու մտադրությունը

Կոնցեռնի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենց արտադրության զենքը «առաջատար դիրքեր ունի ամերիկյան շուկայում»:

Ռուսական «Կալաշնիկով» զենքի ներկրմամբ զբաղվող Russian Weapon Company-ի՝ ԱՄՆ-ի տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն սկսելու մտադրության մասին հայտնի էր դարձել հունվարի 21-ին: ԱԿ-47-ից բացի, ԱՄՆ-ում նաեւ որսորդական կարաբիններ կարտադրեն: Նման որոշման պատճառ են դարձել պատժամիջոցները, որոնք արգելում են ռուսական զենքի ներկրումը:

Միաժամանակ, ԱՄՆ-ում հայտնի ինքնաձիգների արտադրություն սկսելու մտադրությունը զարմացրել է զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հարազատներին: Նրա դուստր Ելենան «Ինտերֆաքսին» ասել է, որ անակնկալի է եկել այդ նորությունից: «Մի կողմից դա ինչ-որ չափով ճանաչում է... Փաստ, որ ԱԿ-47-ը դեռ պետք է ինչ-որ մեկին: Մյուս կողմից, ամեն դեպքում, մեր զենքը պետք է մերը լինի»,- ասել է նա: