Բժիշկները անհրաժեշտ են համարում վիրահատել ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հարրի Ռիդի աջ աչքը: Երեք շաբաթ առաջ, մարզումները ընթացքում ընկնելով, Ռիդը մի քանի կոտրվածքներ է ստացել, այդ թվում նաեւ դեմքի ոսկորների: Դրանից հետո Նեւադայի ազդեցիկ սենատորի աջ աչքը կուրացել է:
Սպասվում է, որ Ռիդը վիրահատությունից հետո որոշ ժամանակ կաշխատի Վաշինգթոնում գտնվող իր տանից, հաղորդում է Gazeta.ru-ն, վկայակոչելով Politico-ին:




























