Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք ծեծել են ոստիկանին ճանապարհային երթեւեկության կանոները խախտելու համար նկատողություն ստանալու պատճառով եւ անհետացել, հայտնում է ՆԳՆ-ի Մոսկվայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ քաղաքացիական հագուստով եւ սեփական ավտոմեքենայով շրջող ոստիկանը նկատել է, որ երթեւեկության մասնակիցներից մեկը անթույլատրելի մանյովրներ է կատարում եւ վտանգավոր պայմաններ ստեղծում մյուս վարորդների համար: Ոստիկանը փորձել է վարորդին կարգի հրավիրել, սակայն մեքենայի վարորդն ու ուղեւորները դուրս են եկել մեքենայից, սպային մի քանի հարված հասցրել եւ անհետացել:
Ոստիկանին ծեծի ենթարկած իրավախախտները կովկասյան արտաքինով տղամարդիկ են եղել եւ միջադեպից հետո անմիջապես հեռացել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով:




























