Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», օդանավերի անձնակազմի անդամների շարքում 2014թ. սպիրտային խմիչքների կամ հոգեներգուծուն նյութերի օգտագործման երկու անգամ ավելի շատ դեպքեր են արձանագրել, քան 2013թ.:

Գործակալությունը հաստատել է հարբածության 22 դեպք, ինչը 2010թ.-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է: Սակայն, պարբերականի տվյալներով՝ խախտողների մեծ մասը ուղեկցորդներն են, հաղորդում է «Իզվեստիան»: