Հայաստանի Զինված ուժերի օրը՝ հունվարի 28-ին, կառավարության անդամները կհավաքվեն Եռաբլուր փառքի պանթեոնում: Հանդիսավոր եւ հիշատակի արարողությունների մասնացկելու համար գործընկերներին հրավիրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 22-ի կառավարության նիստի ընթացքում:

10:30-ին Եռաբլուրի պանթեոնում տեղի կունենա հանուն Հայրենիքի զոհված մարտիկների հիշատակի արարողությունը: 13:00-ին աչքի ընկած մարտիկներն ու հանրապետության պաշտպանության ոլորտում ավանդ ունեցած անձինք կպարգեւատրվեն հանրապետության նախագահի նստավայրում:

Իսկ 17:00-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր արարողություն տեղի կունենա: «Բոլոր գործընկերներիս հրավիրում եմ նշված ժամանակին»: