Դեպի Սիրիա զինյալների հավաքագրմամբ եւ ուղարկմամբ զբաղվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը երկու համախոհների հետ միասին կալանավորվել է պակիստանյան Լահորում:
«Յուսաֆ աս-Սալաֆին եւ նրա երկու համախոհները կալանավորվել են Շահդար շրջանի Լահոր բնակավայրում Փենջաբի հատուկ ծառայությունների եւ ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում», - Express Tribune պարբերականին հայտնել է պաշտոնական աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ սիրիական ծագմամբ պակիստանցի Յուսաֆ աս-Սալաֆին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ Պակիստանում ԻՊ-ի ներկայացուցիչն է:
Պակիստանի իշխանությունները մտահոգ են երկրում ԻՊ-ի ժողովրդականության աճով: Երկրի մի շարք քաղաքներում՝ Կարաչիից մինչեւ Հարավ, Փեշեվարից մինչեւ հյուսիս, խմբավորմանը սատարող գրություններ են հայտնվել:




























