Սոմալիի կենտրոնական հատվածում երկու կլանների միջեւ հողային վեճի հետեւանքով զոհվել է առնվազն 23 մարդ:
Հրազենի օգտագործմամբ կռիվը սկսվել է Բուրդինլե եւ Հադա-Օղլի գյուղերի շրջանում, որոնք սահմանակից են Եթովպիային: Բախումը լուրջ է եղել, կլաններն օգտագործել են զրահապատ մեքենաներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ զինված բախումները շարունակվում են:
Թե որ հողատարածքների վերահսկողությունն է դարձել վեճի առարկա, չի նշվում:


























