Ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարում խախտումներ թույլ տված բուժհաստատությունները կպատժվեն: Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ մեկնաբանելով վերջերս Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվելու դեպքը:

Նախարարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 31-ին  հրաման է տվել  ներհիվանդանոցային վարակի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, որը երկարացվել է դեկտեմբերին: Առաջիկա 20 օրերի ընթացքում մշտադիտարկումը կբացահայտի խոշոր հիվանդանոցների վիճակը, իսկ 2 ամիս անց՝ մյուս բոլոր հաստատություններինն ու հիվանդանոցներիը:  Ողջ աշխարհում ատամնաբուժարանները, լաբորատորիաները, դիալեզի կենտրոնները, վիրաբուժության կենտրոնները ռիսկային են ներհիվանդանոցային վարակի համար:   «Եթե մենք օրենքի խախտումներ բացահայտենք, ապա դրանք կգրանցվեն: Խախտողներին կարող են զրկել պետպատվերի հնարավորությունից, իսկ նրանց գործերը կհետաքննեն իրավապահ մարմինները», - նշել է նախարարը: