Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք ՕՊԵԿ-ի անդամ են, մոտ 300 մլրդ դոլար կկորցնեն նավթի գների անկման պատճառով: Նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Նավթի գների կտրուկ անկումը նոր տնտեսական իրողություն է նավթ արտահանող երկրների համար, նշում է ԱՄՀ-ն:

Երկար ժամանակ ՕՊԵԿ-ի անդամ երկրները, որտեղ միապետական հասարակարգ է եւ գործում են շարիաթի օրենքները, մեծ ենթակառուցվածքային ծախսեր են արել, որոնք ձեւավորվել են բարձր գների շնորհիվ` ավելի քան 100 դոլար մեկ բարելի համար:

ԱՄՀ-ի կախատեսմամբ, Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրներում, 2015-ին նավթից ստացվող եկամուտները կկրճատվեն մոտ 300 մլրդ դոլարով: Այդ միության անդամ են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք նաեւ ՕՊԵԿ-ի առաջատար երկրներն են: