Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նվազել է 74 ռուբլուց : Ժամը 18.16-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 19.16) փոխարժեքի նվազագույն ցուցանիշը եղել է 73,64 ռուբլին: Դա ավելի քան 1,5 ռուբլով ցածր է տորգերի բացման ժամանակ եղած գնից:

Եվրոն էժանանում է նաեւ դոլարի նկատմամբ: Այսպես, Լոնդոնում եվրոն հաղթահարել է 11-ամյա նվազագույն շեմը եւ հասել 1,1484 դոլարի:

Այսօր Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է քանակային մեղմացման ծրագրի մեկնարկի մասին: Ըստ այդմ, ամեն ամիս ԵԿԲ-ն պետական եւ մասնավոր արժեթղթեր է գնելու, 60 մլրդ եվրոյի չափով: