Եվրոպական կենտրոնական բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը 0.05 տոկոսի սահմանում: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր՝ ԵԿԲ-ի կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդում է ԵԿԲ կայքը:

Բացի այդ, մարժայի տոկոսադրույքը պահպանվել է 0,3 տոկոսի սահմանում, իսկ ավանդների տոկոսադրույքը շարունակում է մնալ նախկին բացասական մակարդակի վրա՝ -0.2 տոկոս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԵԿԲ-ն նաեւ հայտնել է, որ 2015-ի մարտից կսկսի երկրորդային շուկայում ակտիվներ գնել ամսական մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով եւ կշարունակի այն մինչեւ գնաճի կայուն բարելավումը կամ մինչեւ 2016-ի սեպտեմբերի վերջը:

ԵԿԲ-ի կողմից ակտիվների գնման չափերը հիմնված կլինեն առանձին երկրների ԿԲ-ների կողմից մուծումների վրա: Ատիվների գնման ընդհանուր ծավալը կանցնի 1,1 տրլն եվրոյից (2,3 տրլն դոլար):