Ճապոնիան փրկագին չի վճարի «Իսլամական պետություն» խմբավորման գերության մեջ գտնվող իր պատանդների համար: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ճապոնական կառավարության ղեկավար Սինձո Աբեն:
Press Association-ի փոխանցմամբ, ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ԻՊ-ի զինյալները Ճապոնիայից 200 մլն դոլարի չափով փրկագին են պահանջում ճապոնացի երկու գերիների՝ լրագրող Կենձի Գոտոյի եւ ձեռներեց Հարունա Յուկավայի համար:
Զինյալները դա բացատրել են այն հանգամանքով, որ ֆինանսական օգնություն տրամադրելով խմբավորման դեմ պայքարին՝ Տոկիոն մասնակցում է իսլամականների դեմ «խաչակրաց արշավանքին»:
Զինյալները սպառնում են սպանել ճապոնացի գերիներին, եթե փրկագինը չվճարվի 72 ժամվա ընթացքում:


























