Ռուսաստանի նախագահի գործերի վարչությունում հայտարարել են, որ գործնականում հրաժարվել են արտասահմանյան ապրանքների գնումներից:

«Պաշտոնական ընդունելությունների համար բոլոր մթերքները հայրենական արտադրության են: Բանջարեղենի, մրգերի, մսամթերքի եւ կաթնամթերքի զգալի մասը գալիս է Գործերի վարչության կառուցվածքում գտնվող ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից», - պատմել է նախագահի գործերի կառավարիչ Ալեքսանդր Կոլպալկովը:

Նա նաեւ նշել է, որ Կրեմլի ընդունելություններում այժմ ավանդական ռուսական օղու հետ միասին մատուցում են հայրենական գինի՝ Կրասնոդարի երկրամասից, Ղրիմից, երկրի այլ տարածաշրջաններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2014թ. օգոստոսի 7-ին Ռուսաստանը 2014թ. օգոստոսի 7-ին Ռուսաստանը արգելել էր մսամթերքի, կաթնամթերքի, մրգի ու բանջարեղենի ներմուծումն այն երկրներից, որոնք ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են սահմանել (Եվրամիության երկրներ, Ավստրալիա, Կանադա, Նորվեգիա եւ ԱՄՆ):