Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խորհրդարանին ուղղված ավանդական ուղերձում ծնողներին կոչ է արել ուժեղացնել աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող երեխաների նկատմամբ վերահսկողությունը:

Նրա խոսքով՝ աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող երիտասարդների մի մասը հարում է ծայրահեղական խմբերին ու հոսանքներին եւ դառնում արմատական գաղափարների գերին: Այսօր մեր հարյուրավոր երեխաներ պատերազմում են Սիրիայում, Իրաքում՝ ահաբեկչական կազմակերպությունների կազմում:

Պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում եւ Իրաքում ջիհադին ավելի քան 200 Տաջիկստանի քաղաքացի է մասնակցում, նրանցից 50-ն արդեն սպանվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահը նաեւ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել երկրում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով աշխատանքային միգրանտների հոսանքի կկրճատման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդլայնել աշխատանքային միգրանտների մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները»: