Հայտնի ֆինանսիստ եւ մարդասեր Ջորջ Սորոսը Ւլհամ Ալիեւին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումը:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Սորոսի եւ Ալիեւի հանդիպումը:
«Բաց հասարակություն» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող արշավի, հայտնի ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է տասնյակ քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու իրավաբանների, նրանց նկատմամբ տարբեր մեղադրանքներ են ներկայացվել՝ սկսած միջոցներ յուրացնելուց մինչեւ պետական դավաճանություն: Նրանցից ոմանք երկար ժամկետով դատապարտվել են ազատազրկման», - նշվում է հայտարարության մեջ:
Մասնավորապես, հայտարարության մեջ հիշատակվում են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիհամ Ալիեւի եւ լրագրող Քադիջա Իսմայիլովայի անունները: Թիրախ է դարձել նաեւ հենց Սորոսի հիմնադրամն Ադրբեջանում: Կալանք է դրվել Ադրբեջանում նրա բանկային հաշիվների վրա, առգրավվել են համակարգիչները, հարցաքննվել, նախկին աշխատակիցները:




























