ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Twitter-ում բաժանորդագրվել է մեկ այլ Դեւիդ Քեմերոնի միկրոբլոգին:

Մեկնաբանելով վերջերս Վաշինգթոնում կայացած հանդիպումը, որտեղ Բարաք Օբաման Քեմերոնի մասին խոսել է՝ «որպես լավ ընկեր եւ աշխարհի ամենամտերիմ ու հուսալի գործընկերներից մեկը»՝ The Telegraph պարբերականը նշում է, որ նման հարաբերություները, հավանաբար, չեն տարածվում սոցիալական կայքերում: Չնայած ընկերության հայտին՝ Օբաման չի ձգտում Twitter-ում բաժանորդագրվել իր քաղաքական գործընկերոջը:

ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում բաժանորդագրվել է 645 հազար թվիթերյան էջին, սակայն բրիտանացի վարչապետը նրանց թվում չկա: Բարաք Օբաման բաժանորդագրվել է մեկ այլ Դեւիդ Քեմերոնի՝ Օրեգոն նահանգից, ով սիրում է համակարգչային խաղեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսկ ահա Օբաման կա Մեծ Բրիտնաիյի վարչապետի ընկերների ցանկում՝ չնայած բրիտանացի վարչապետը բաժանորդագրվել է շատ ավելի քիչ մարդկանց՝ ընդմանեը 382:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարաչապետը հայտարարել էր, որ նա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ այնպիսի ջերմ հարաբերությունների մեջ է, որ վերջինս անվանում է «եղբայր» (անգլերեն bro — «եղբայր», «ծերուկ», «ընկեր» – խմբ.):

ԱՄՆ-ի նախագահի համար բրիտանացի վարչապետը «եղբայր է»