Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը հրաժարական է տվել: NEWS.am-ին ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ 2015 թվականի հունվարի 12-ին, Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել:
Արդարադատության խորհուրդը, 2015 թվականի հունվարի 12-ի թիվ ԱԽ-1-Ո-3/2015 որոշմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Գևորգի Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից»:
Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով:




























