Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւն Facebook-ի իր էջում առաջարկել է Գերմանիան ներառել ԵԱՀԿ Մինսկի խմբում:

«Ենթադրում եմ, որ Գերմանիային ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելը պետք է պաշտոնապես ներառվի ԱԳՆ կողմից քննարկվող թեմաների շարքում, եւ արդեն ժամանակն է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-հայտարարել է պատգամավորը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ նախատեսում է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ հայ-ադրբեջանական խնդրի լուծման հարցում ինչպես Գերմանիայի, այնպես էլ Թուրքիայի առավել ակտիվ մասնակցության հարցը ԵԱՀԿ ԽՎ-ում, որը տեղի է ունենալու Վիեննայում: «Թող այդ ինստիտուտը փոխարինվի «նախագահների խորհրդի 5-յակով».,-հայտարարել է Գուլիեւը:

Նշենք, որ Գերմանիան եւ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ են եւ ադրբեջանցի պատգամավորն իր առաջարկով իր անտեղյակություն է ցուցարել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հարցում: