Սաուդյան Արաբիայի միապետ Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մահվան կապակցությամբ Եգիպտոսում 7-օրյա սուգ է հայտարարվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել. որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին նույնիսկ ընդհատել է իր մասնակցությունը Դավոսի համաժողովում եւ ուղեւորվել թագավորություն:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի լույս առավոտյան մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որի 90-ամյակը լրացել էր անցյալ տարի: Երկրի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գահը զբաղեցրել է թագաժառանգ Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ արքայազնը: Նա առաջին միապետ Աբդել Ազիզի 25-րդ որդին է՝ Հասի աս-Սուդաիրի արքայադուստերից: Գահաժառանգի տիտղոսն այժմ ստացել է արքայազն Մակրինը:




























