ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ համագործակցության եւ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, որը դաշնային բյուջեից հավելյալ ծախսեր չի պահանջի: Պետդումայի նիստում պայմանագիրը ներկայացրել է ՌԴ արտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում է ռուսական շահերին, դրա վավերացումը թույլ կտա հաստատել ամուր տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կապեր Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջեւ»,- ասված է ուղեկցող նյութերում, փոխանցում է «Կոմերսանտը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին համաձայնագիր էին ստորագրել երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին:
Աբխազիայի խորհրդարանն այն վավերացրել էր 2014թ. դեկտեմբերի վերջին:


























