Սաուդիան Արաբիայի նոր թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ներքին գործերի նախարար Մոհամեդ բին Նայեին հայտարարել է երկրորդ թագաժառանգ
Սաուդիան Արաբիայի նոր թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ներքին գործերի նախարար Մոհամեդ բին Նայեին հայտարարել է երկրորդ թագաժառանգ: Բացի այդ, նոր թագավորն իր որդուն՝ Մոհամեդ բին Սալմանին նշանակել է պաշտպանության նախարար եւ թագավորական դատարանի ղեկավար: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ թագաժառանգի կոչումը ստացել է արքայազն Մաքրինը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի լույս առավոտյան մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որի 90-ամյակը լրացել էր անցյալ տարի: Երկրի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գահը զբաղեցրել է թագաժառանգ Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ արքայազնը: Նա առաջին միապետ Աբդել Ազիզի 25-րդ որդին է՝ Հասի աս-Սուդաիրի արքայադուստերից: Գահաժառանգի տիտղոսն այժմ ստացել է արքայազն Մաքրինը:
Վերջին 40 տարիներին երկրի կառավարությունն ավադաբար ղեկավարում է անձամբ թագավորը, ժարանգորդը նշանակվում է նրա առաջին տեղակալ:




























