Թաիլանդի խորհրդարանն անվստահություն է հայտնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին:
Նրան մեղադրում են Թաիլանդի գանձարանին 16 մլրդ դոլարի կորուստ պատճառելու համար՝ գյուղացիներից շուկայական արժեքից բարձր գնով բրինձ գնելիս: Այժմ նա հինգ տարով զրկվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
«Բրնձի գնման պետական ծրագիրն օգնել է ցածր եկամուտ ունեցող մարդկանց: Իմ հասցեին մեղադրանքները թաքնված դրդապատճառներ ունեն, որոնք կապված են քաղաքականության հետ: Կարծում եմ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնգամյա արգելքը խախտում է իմ հիմնական իրավունքները», - հայտարարել է նախկին վարչապետը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Չինավատը նշել է նաեւ, որ իմպիչմենթն իրականացվել է ըստ Սահմանադրության, որը չեղյալ էր հայտարարվել 2014 թ. ռազմական հեղաշրջման հետեւանքով:
Յինգլակ Չինավատը երկրի կառավարությունը գլխավորել է 2011-2014թթ.:
2013թ.-ից զանգվածային բողոքներ սկսեցին նրա հրաժարականի պահանջով: Ճգնաժամը հանգեցրեց 2014թ. մայիսի 7-ին Չինավատի հրաժարականին, իսկ մայիսի 22-ին երկրում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ:




























