2015թ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կընդգրկվի Դատական կատարողների միջազգային միության կազմում: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
Նա նկատել է, որ 2014թ. Հայաստանն մասնակցել է հարկադիր կատարողների ծառայությունների երկրորդ միջազգային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են կատարողական բնույթի հարցերը եւ հարկադիր գործողությունների սահմանները: «Համաժողովին մասնակցել են 18 երկրների ներկայացուցիչներ եւ Արցախի մեր գործընկերները», - նկատել է Պողոսյանը: ԴԱՀԿ-ի պետը հավելել է, որ միջազգային համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի հարկադիր կատարողների համար, քանի որ օգնում է տեղայնացնել օտարերկրյա գործընկերների լավագույն փորձը եւ աշխատանքն իրականացնել ոչ միայն արդյունավետ, այլ նաեւ համարժեք հասարակական ընկալմանը:




























