YouTube բլոգերին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մանուկ հասակում երազել է դառնալ ճարտարապետ եւ խաղալ NBA պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգայում: Նախագահի հետ զրույցի համար հրավիրվել են երեք վիեդոբլեգեր. ԳլոԶել Գրինը (3 մլն բաժանորդ), Բեթանի Մոթան (8 մլն բաժանորդ) եւ Հենք Գրինը (2.4 մլն բաժանորդ):

«Այս ամենն ավարտվեց մոտ 13 տարեկանում, երբ ես գիտակցեցի որ տաղանդ չունեմ», - ասել է Օբաման:

Բեթանին հետաքրքրվել է, թե ինչ գերբնական ունակություններ կցանկանար ձեռք բերել Օբաման, եթե ընտրության հնարավորություն ունենար: «Թռչել. դա հիասքանչ է: Այս ունակությունների որոշները ինձ թվում են այնքան… մի տեսակ գաղտնի: Սակայն ինչ կարող ես անել: Օրինակ լսել այն ամենը, ինչ մարդիկ խոսում են», - երազել է Օբաման:

Օբաման նաեւ խոստովանել է, որ կցանկանար խոսել բոլոր լեզուներով. «Լավ, ես միեւնույն է, ձեզ կասեմ. չգիտեմ՝ դա կարելի է համարել գերբնական ունակություն, թե ոչ, սակայն ես կցանկանայի խոսել ցանկացած լեզվով: Ես կցանկանայի յուրաքանչյուր մարդու հետ խոսել իր մայրենի լեզվով»:

Հարցազրույցի ժամանակ կանաչ շրթներկ նախընտրող Գլոզելլա Գրինը որոշել է ճիշտ նույնը նվիրել Միշել Օբամային:

«Ես կցանկանայի նվեր մատուցել Ձեր առաջին կնոջը», - հայտարարել է Գրինը՝ հանելով շրթներկը:

«Դուք որեւէ մեկին գիտեք, ում ես չգիտե՞մ», - զարմացել է Օբաման:

«Այ, առաջին տիկնոջը», - բացականչել է Գրինը:

Հարցազրույցն ավարտվել է «սելֆիի» ոճով լուսանկարով: