Երեւանում տղամարդկանց միջեւ վիճաբանությունը ավարտվել է կացնահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վարդաշեն համայնքում 6-րդ թաղամասում կեսգիշերին 24-ամյա երիտասարդը վիճել է 55-ամյա տղամարդու հետ, ինչի ժամանակ երիտասարդը կացնով հարվածել է իր «հառակակորդին»: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Կացահարողը բերման է ենթարկվել եւ խոստովանել արարքը:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նման ահազանգ ստացել են եւ հանգամանքները պարզվում են:

NEWS.am-ի տեղեկություններով վիճաբանությունը նեղ անձնական հարցերի պատճառով է եղել: