Վորոնեժում իրավապաշտպան Նատալիա Զվյագինայի բնակարանի դուռը ապականել են արտաթորանքով: Այդ մասին իրավապաշտպանը հայտարարել է Instagram-ի իր էջում: Նա իր էջում տեղադրել է նաեւ աղտոտված դռան լուսանկարը:
«Գրանի.ռու» ինտերնետային թերթի տեղեկություններով՝ Զվյագինան Միջտարածաշրջանային իրավապաշտպան խմբի իրավաբան եւ ծրագրերի համակարգող է, Մոսվայի Հելսինկյան խմբի փորձագետ, ընդգրկված է Հասարակական Վորոնեժի հարկադիր պահպանման վայրերի դիտորդական հանձնաժողովում:




























