ԴԱՀԿ ծառայության պետի եւ նրա նախկին ղեկավարների՝ արդարադատության նախկին նախարարների միջեւ տարաձայնությունների մասին լուրերը հայտնի են, բայց՝ մտացածին:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ ինքը նորմալ հարաբերություններ է ունեցել նախկին երկու նախարարների՝ Գեւորգ Դանիելյանի եւ Հրայր Թովմասյանի հետ:
«Երկուսի հետ էլ ես աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել: Մեզանից յուրաքանչյուրն անում է պետության կողմից իրեն վստահված գործը», - ասել է Պողոսյանը: Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, եւ ընդունել է արդյոք Պողոսյանը նրա խաղի կանոնները, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում, որ «խաղի կանոններն» այն բնորոշումն է, որը համապատասխանում է պետական ծառայության հարաբերություններին: Մենք աշխատում ենք այն կանոններով, որը թելադրում է պետական ծառայությունը»:




























