Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաձեն հրաժարականի խնդրանքով դիմել է երկրի վարչապետին։ Հրաժարականը կապված է Զուրաբ Վազագաշվիլիի սպանության հետ։

«Հրաժարականի խնդրանքով դիմում եմ վարչապետին։ Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ առ այն, որ ես թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլիին սպանողին: Չնայած այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում եւ լքում եմ իմ պաշտոնը»,- ասվում է Չիկաիձեի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Վազագաշվիլին սպանվել էր 2006 թվականի մայիսին ոստիկանական գործողության արդյունքում: ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցավոր խումբը թբիլիսյան ընտանիքներից մեկի վրա հարձակում է նախապատրաստել: Գործողության ընթացքում զենք է կիրառվել: Արդյունքում նախաքննությունը դադարեցվել է, քանի գործողության ընթացքում իրավապահները «չեն գերազանցել իրենց լիազորությունները»: