Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունվարի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյուի հետ;
Ադրբեջանական մամուլը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայտնում է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, ԵԱՀԿ ՄԽ գործունեության ծրագրի եւ տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Մամեդյարովի հետ հանդիպումը հունվարի 27-ին Կրակովում անցկացնելու մասին։
Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկխոսության վերսկսման նպատակով ցանկանում են հանդիպել սկզբում Ադրբեջանի, հետո Հայաստանի արտգործնախարարների հետ։




























