Ամեն օր Alibaba առցանց-խանութում շուրջ 100 մլն մարդ գնումներ է կատարում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Տվյալները Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ներկայացրել է ընկերության ղեկավար Ջեք Ման:

Ըստ Gazeta-ի, նա նաեւ նշել է, որ ընկերությանը հաջողվել է 14 մլն աշխատատեղ ստեղծել:

Ավելի վաղ Ջեք Ման հայտարարել է, որ առցանց մանրածախ առեւտրով զբաղվող Alibaba ընկերությունը մտադիր է իր հաճախորդների թիվը հասցնել 2 միլիարդի: